Մբապեն` «Ոսկե գնդակի» պատմության մեջ ամենաերիտասարդ հավակնորդ

Մբապեն` «Ոսկե գնդակի» պատմության մեջ ամենաերիտասարդ հավակնորդ

PanARMENIAN.Net - «ՊՍԺ»-ի հարձակվող Քիլիան Մբապեն «Ոսկե գնդակի» ամենաերիտասարդ հավակնորդն է մրցանակի պատմության մեջ: Ֆրանսիացի ֆուտբոլիստը գերազանցել է Մայքլ Օուենի նվաճումը:

«ՊՍԺ»-ի հարձակվողը մոլորակի լավագույն 30 ֆուտբոլիստների ցանկում է հայտնվել 18 տարեկան 9 ամսականում: Օուենը 1998-ին հայտնվեց հավակնորդների ցուցակում 19 տարեկանում, հայտնում է evrosports.ru-ն:

2017-ի ամռանը Մբապեն «ՊՍԺ» տեղափոխվեց «Մոնակոյից» մեկամյա վարձակալության իրավունքով: Ֆուտբոլիստը 2017/18 խաղաշրջանում 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---