Մեսսիի հեթ-տրիկի շնորհիվ Արգենտինան կմասնակցի ԱԱ-2018-ին

Մեսսիի հեթ-տրիկի շնորհիվ Արգենտինան կմասնակցի ԱԱ-2018-ին

PanARMENIAN.Net - Արգենտինայի հավաքականը վճռորոշ հանդիպում է անցկացրել Էկվադորի ֆուտբոլի հավաքականի հետ, որը որոշիչ էր աշխարհի առաջնությանը մասնակցության համար: Աշխարհի կրկնակի չեմպիոնների համար խաղի մեկնարկը մղձավանջային էր՝ արդեն առաջին րոպեին Ռոմարիո Իբարան գոլ խփեց Սերխիո Ռոմերոյի դարպասը:

Սակայն հետո իրեն դրսևորեց Լիոնել Մեսսին, որի գոլերի շնորհիվ Արգենտինան առաջ անցավ և առաջնության անմիջական մասնակցության ուղեգիր վաստակեց՝ զբաղեցնելով 3-րդ տեղը որակավորման փուլում, գրում է evrosport-ը:

Մեսսին իրացրեց գոլերը 11-րդ, 18-րդ և 62-րդ րոպեներին:

Մինչ Էկվադորի հետ հանդիպումն Արգենտինան 4 ընտրական խաղում ոչ մի գնդակ չէր խփել: Արգենտինայի նախորդ գորլի հեղինակը նույնպես Մեսսին էր՝ Չիլիի հետ խաղում, որն ավարտվեց 1:0 հաշվով: ԱԱ-2018-ին կմասնակցեն Բրազիլան, Ուրուգվայը, Արգենտինան և Կոլումբիան, իսկ Պերուն կմասնակցի անցումային խաղերին: Արգենտինացիները մասնակցել են աշխարհի բոլոր առաջնություններին 1970թ.

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---