ՎԵՐՋԻՆ ՈՒԹ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ «HALO TRUST» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՎՆԱՍԱԶԵՐԾԵԼ Է 14 ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ԱԿԱՆ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում վերջին 8 ամիսներին «HALO Trust» միջազգային կազմակերպությունը հայտնաբերել եւ վնասազերծել է 14 հակատանկային ական, 32 չպայթած արկ, տարբեր տրամաչափի ավելի քան 1500 փամփուշտ: Ինչպես «Արկա» գործակալությանը տեղեկացրել են ԼՂՀ ԱԳՆ-ում, Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծմամբ զբաղվող «HALO Trust» միջազգային կազմակերպությունը Չլդրան եւ Մեհմանա բնակավայրերի միջեւ տարածքում վնասազերծել է նաեւ 2 ավիառումբ` յուրաքանչյուրը 250 կգ քաշով: Տվյալ պահին «HALO Trust» կազմակերպությունն իր գործունեությունն է տանում Մարտունիի, Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում, որտեղ ականորդներին օգնում է տեղի բնակչությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---