Daily Mail. «Բարսելոնան» 90 մլն եվրո կվճարի Մեսսիին պայմանագրի երկարացման համար13 հոկտեմբերի 2017 - 13:27 AMT PanARMENIAN.Net - «Բարսելոնան» ևս մեկ քայլ է կատարել Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը երկարացնելու ուղղությամբ: Կատալոնացիները պատրաստ են արգենտինացուն շաբաթական մոտ 555.000 եվրո վճարել: Ընդ որում, միայն պայմանագիրը երկարացնելու համաձայնության համար Մեսսին կստանա 90 մլն եվրո: Դա կլինի պայմանագրի երկարացման համար ֆուտբոլի պատմության մեջ երբևէ վճարված ամենամեծ բոնուսը: Ակնկալվում է, որ պայմանագիրը կստորագրվի հավաքականների խաղերի նոյեմբերյան ընդմիջման ժամանակ: Լիոնելի հետ նոր պայմանագրի համար գումար հավաքելու նպատակով, «Բարսելոնան» կարող է վաճառել ակումբի «Քամփ նոու» մարզադաշտի անվանման իրավունքը, գրում է evrosport-ը Daily Mail-ի վրա հղումով: Մեսսին 3 գոլի հեղինակ դարձավ Էկվադորի հետ խաղում և աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց Արգենտինայի համար: 2017/18 խաղաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում 11 հանդիպման է մասնակցել՝ 14 գոլի հեղինակ դառնալով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |