Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանն աշխատում է առօրյա ռեժիմով

PanARMENIAN.Net - Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը ժամը 11:00-ից աշխատում է սովորոկան ռեժիմով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Գայանե Դավթյանը:



Հաղորդվում է նաեւ, որ հայկական կողմը օպերատով կարգով սկսել է «սեւ արկղերի» վերծանումը:



Հիշեցնենք, որ այսօր 4:15-ին Երեւանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանում «Բելավիա» ավիաընկերության Բ2-1834 չվերթը կատարող SRG-100 ինքնաթիռը վայր է ընկեր թռիչքից անմիջապես հետո, շրջվել է թեւի վրա, բռնկվել է եւ կիսվել է երկու մասի: 18 ուղեւորներն ու անձնակազմի 3 անդամները ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ, նրանց մեծամասնությանը տեղում է օգնություն ցուցաբերվել: Զոհեր չկան:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---