Վահրամ Աթանեսյան. Եկեք սպասենք այն օրվան, երբ Կոսովոն անկախ կդառնա

PanARMENIAN.Net - «Միջազգային միջնորդները բազմիցս են նշել, որ «Կոսովոն եզակի դեպք է, եւ այդ երկրամասի անկախության ճանաչումը նախադեպ լինել չի կարող»,-հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի նախագահի այն միտքը, որ ժամանակակից աշխարհում դիտվում է ինքնահռչակ սուբյեկտների օրինականացման վտանգավոր սպառնալիք եւ միայն ուժեղ երկիրը կարող է պաշտպանել իր ինքնիշխանությունը, վկայում են այն մասին, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մշակման լույսի ներքո Ադրբեջանի համար բավականին խնդրահարույց նրբություններ են նկատվում:



«Սակայն եկեք սպասենք այն օրվան, երբ Կոսովոն անկախ կլինի: Անձամբ ես կարծում եմ, որ Սերբիան եւ Ռուսաստանը դեռեւս ինչ-որ բան ունեն իրենց զինանոցում, շտկելու համար ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների դիրքորոշումն այս նուրբ հարցում»,-ասել է Աթանեսյանը, գրում է KarabakhOpen-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---