Մադրիդը մտադիր է ժամանակավորապես զրկել Կատալոնիային ինքնավարությունից

Մադրիդը մտադիր է ժամանակավորապես զրկել Կատալոնիային ինքնավարությունից

PanARMENIAN.Net - Իսպանիայի կառավարությունը մտադիր է ժամանակավորապես զրկել Կատալոնիային ինքնավարությունից, ինչը թույլ է տալիս անել սահմանադրության 155-րդ հոդվածը: Հոկտեմբերի 19-ին հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Մադրիդում ի գիտություն են ընդունել Բարսելոնայի «ոչը»:

«Իսպանիայի կառավարությունը կշարունակի 155-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգերը՝ վերականգնելու համար իրավական կարգը ինքնավար Կատալոնիայում»,-ասվում է փաստաթղթում, գրել է Deutsche Welle-ն:

Կառավարության հոկտեմբերի 21-ի արտահերթ նիստում «Սենատի քննարկմանը կներկայացվեն միջոցները, որոնք ուղղված են իսպանացիների, այդ թվում Կատալոնիայի բնակիչների, ընդհանուր շահերի պաշտպանությանը, սահմանադրական կարգի վերականգնմանը»:

Մադրիդն այսպես է արձագանքել այն իրողությանը, որ Կատալոնիան չհրաժարվեց անկախություն հռչակելու մտադրությունից: Համապատասխան հայտարարության տարածաշրջանի ղեկավար Կառլես Պուչդեմոնը պետք է հանդես գար մինչև հոկտեմբերի 19-ի ժամը 12:00-ն (Երևանի ժամանակով): Փոխարենը Պուչդեմոնը հայտարարել է, որ Կատալոնիան լիակատար անկախություն կհռչակի Իսպանիայից, եթե Մադրիդը կատարի Կատալոնիային ինքնավարությունից զրկելու սպառնալիքը: Նա մերժել է Մադրիդն անկախությունից հրաժարվելու վերջնագիրը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կատալոնիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ Մադրիդը կարող է ցրել տարածաշրջանային կառավարությունն ու նույնիսկ ձերբակալել նախարարներին: Այդ մասին հայտարարել է Կատալոնիայի կառավարության արտաքին քաղաքականության գծով խորհրդի ղեկավար Ռաուլ Ռոմեվան:

Հոկտեմբերի 16-ին Իսպանիայի Ազգային դատական պալատի դատարանը որոշել է կալանքի տակ վերցնել Կատալոնիայի ազգային վեհաժողովի և Omnium Cultural կազմակերպության ղեկավարներ Ժորդի Կուիշարային և Ժորդի Սանչեսին՝ խռովության կոչերի մեղադրանքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---