Կավանի. Պարտադիր չէ Նեյմարի հետ ընկերներ լինել19 հոկտեմբերի 2017 - 16:27 AMT PanARMENIAN.Net - «ՊՍԺ» ֆուտբոլիստ Էդինսոն Կավանին կրկին անդրադարձել է Նեյմարի հետ միջադեպին, երբ ֆուտբոլիստները վիճել էին 11-մետրանոցի իրացման համար: «11-մետրանոցի հետ կապված միջադեպն անցյալում է: Նման բաներ պատահում են ֆուտբոլում: Մենք պետք է միասին լուծում գտնենք և գործենք որպես թիմ»,-ասել է նա, հայտնում է footballua.tv-ին: Նա հավելել է, որ հարկավոր է մրցունակ թիմ լինել, սակայն պարտադիր չէ լինել ընկերներ: «Պետք է պրոֆեսիոնալ լինել, և, ի վերջո, յուրաքանչյուրն իր կյանքն ունի: Ամենակարևորը հաղթելն է, այնպես որ, պետք է լավագույն լուծումը գտնել թիմի համար: Կարծում եմ, պատասխանատու անձը կգտնի լուծում: Երբ որ նա որոշում կայացնի, այդպես էլ կլինի: Չեմ կարծում, թե որոշումն արդեն կայացվել է»,-ասել է նա: Ավելի վաղ լուրեր տարածվեցին, որ «ՊՍԺ»-ն կարող է վաճառել Էդինսոն Կավանիին՝ ակումբը մտադիր է հրավիրել «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին: Չիլիացու տրանսֆերը կարող է տեղի ունենալ արդեն ձմռանը: «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչն է Ունան Էմերին: «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբում սկանդալ էր ծագել՝ վիճել էին ակումբի 2 առաջատարներ բրազիլացի Նեյմարն ու ուրուգվայցի Էդինսոն Կավանին: Ֆուտբոլիստները վիճել են 11-մետրանոցի համար: «Լիոնի» հետ խաղում բրազիլացին մտադիր էր իրացնել 11-մետրանոցը, սակայն Կավանին, որը «ՊՍԺ»-ի հաստիքային 11-մետրանոց իրացնողն է, ինքն է իրացրել ու չի հասել հաջողության: Հանդերձարանում վեճ է առաջացել, որը ծեծկռտուքի չի վերաճել միայն թիմի ավագ Տիագո Սիլվեի շնորհիվ: Սեպտեմբերի 21-ին Էմերին հայտարարել է, որ ուրուգվայցի հարձակվողը կմնա թիմում որպես հաստիքային 11-մետրանոցներ իրացնող: Նեյմարը խնդրել էր վաճառել Կավանիին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |