«ՊՍԺ»-ն կարող է վաճառել Կավանիին

«ՊՍԺ»-ն կարող է վաճառել Կավանիին

PanARMENIAN.Net - «ՊՍԺ»-ն կարող է վաճառել Էդինսոն Կավանիին՝ ակումբը մտադիր է հրավիրել «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին: Չիլիացու տրանսֆերը կարող է տեղի ունենալ արդեն ձմռանը:

Սանչեսը հրաժարվել է երկարացնել պայմանագիրն «Արսենալի» հետ, որն ավարտվում է 2018-ի ամռանը:

Ուրագվայցի Կավանիի տրանսֆերն օգտակար կարող է լինել նրա բարձր տրանսֆերային արժեքի պատճառով, քանի որ կհատուցի Սանչեսի տեղափոխման համար վճարվելիք գումարը, ինչպես նաև ակումբի կոլեկտիվում մթնոլորտի բարելավման տեսակետից, գրում է evrosport-ը Le Parisien-ի վրա հղումով:

«Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբում սկանդալ էր ծագել՝ վիճել էին ակումբի 2 առաջատարներ բրազիլացի Նեյմարն ու ուրուգվայցի Էդինսոն Կավանին: Ֆուտբոլիստները վիճել են 11-մետրանոցի համար: «Լիոնի» հետ խաղում բրազիլացին մտադիր էր իրացնել 11-մետրանոցը, սակայն Կավանին, որը «ՊՍԺ»-ի հաստիքային 11-մետրանոց իրացնողն է, ինքն է իրացրել ու չի հասել հաջողության: Հանդերձարանում վեճ է առաջացել, որը ծեծկռտուքի չի վերաճել միայն թիմի ավագ Տիագո Սիլվեի շնորհիվ: Սեպտեմբերի 21-ին Էմերին հայտարարել է, որ ուրուգվայցի հարձակվողը կմնա թիմում որպես հաստիքային 11-մետրանոցներ իրացնող: Նեյմարը խնդրել էր վաճառել Կավանիին:

Ըստ աղբյուրի, Սանչեսը ընտրելու է «ՊՍԺ»-ի և «Մանչեսթեր Սիթիի» միջև և պատրաստ է տեղափոխվել Փարիզ, քանի որ այդ թիմում է խաղում իր ընկեր Նեյմարը:

Հարձակվողների տրանսֆերները գնահատվում են 402 մլն եվրո:

Ընթերցեք նաև.Կավանին՝ Նեյմարի հետ վեճի մասին. Հիմա ամեն ինչ հանդարտ է

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---