ԵՄ-ն հավանություն է տվել հաջորդ շաբաթ Կոսովո դատա-ոստիկանական առաքելության գործուղմանը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը հավանություն է տվել հաջորդ շաբաթ դատա-ոստիկանական առաքելության գործուղմանը Կոսովո, որը պատրաստվում է անկախություն հռչակել: Շուրջ 2 հազար ոստիկաններից եւ դատական մարմինների աշխատակիցներից կազմված առաքելությունը կտեղակայվի Կոսովոյում հաջորդ շաբաթ:



ԵՄ երկրներից Կոսովո գործուղվող ոստիկանների, մաքսայինների, դատախազների եւ դատավորների խնդիրը կլինի թույլ չտալ, որ խախտվեն մարդու իրավունքները եւ վերահսկել, որ երկրամասի իշխանության դեռեւս խախուտ ինստիտուտների հանդեպ քաղաքական ճնշում չկիրառվի: ԵՄ առաքելությունը, մասնավորապես, հնարավարություն կունենա հետեւել կաշառակերության, կազմակերպված հանցավորության եւ ռազմական հանցագործությունների մասին գործերի վարույթին: Այն ձեւավորվել է ԵՄ բոլոր երկրների ներկայացուցիչներից, բացառությամբ Մալթայի: Բոլորից շատ իր քաղաքացիներին Կոսովո է գործուղում Գերմանիան եւ Իտալիան: Բացի այդ, պատվիրակությանը կմիանան ԵՄ-ին չանդամակցող այնպիսի երկրների ներկայացուցիչները, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Թուրքիան եւ Խորվաթիան:



«ԵՄ որոշումը պարզ ազդակ է Սերբիայի եւ Ռուսաստանի համար, որոնք ապօրինի են համարում Կոսովոյի անկախության հռչակումը եւ երկրամասում Եվրամիության առաքելության ներկայությունը»,-նշում է BBC-ին:



Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն եւ Եվրամիության երկրների մեծամասնությունը պատրաստ են անհապաղ ճանաչել Կոսովոյի անկախությունը: Սերբիան, Ռուսաստանը, ինչպես նաեւ ԵՄ անդամ Կիպրոսը կտրականապես դեմ են այդ որոշմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---