Ադրբեջանցին սպառնացել է պայթեցնել գերմանական Կասելի կայարանը

Ադրբեջանցին սպառնացել է պայթեցնել գերմանական Կասելի կայարանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ի երեկոյան 41-ամյա ադրբեջանցին խուճապ է առաջացրել գերմանական Կասելի երկաթուղային կայարանում:

Կասել-Վիլհելմսհյոհ կայարան ժամանած գնացքի ուղեկցորդները հայտնել են ոստիկանությանը, որ ուղևորներից մեկն իրենց ագրեսիվ է պահում: Երբ ոստիկանները փորձել են հանդարտեցնել նրան, ադրբեջանցին սկսել է բղավել, որ ուղեբեռում ռումբ ունի և կպայթեցնի այն, գրում է Haqqin.az-ը գերմանական Llokalo24-ի վրա հղումով:

Հանգստացնելու համար տղամարդուն, որը ալկոհոլի ազդեցության տակ էր, ոստիկաններն ուժ են կիրառել: Խուզարկվել է ադրբեջանցու ուղեբեռն ու անձնական իրերը՝ ռումբ չի հայտնաբերվել: Գերմանական պարբերականը չի նշել նրա անունը, սակայն նշել է, որ նա ֆրանսիական անձնագիր ուներ և խմած էր:

Ադրբեջանցու դեմ քրեական գործ է հարուցվել, նրան բերման են ենթարկել, սակայն հետո ազատ են արձակել 500 եվրո տուգանքի դիմաց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---