«Մանչեսթեր Սիթին» և «Բարսելոնան» պատրաստ են € 50 մլն վճարել Կիմիխի համար

«Մանչեսթեր Սիթին» և «Բարսելոնան» պատրաստ են € 50 մլն վճարել Կիմիխի համար

PanARMENIAN.Net - «Բավարիայի» պաշտպան Ջոշուա Կիմիխով միանգամից 2 առաջատար ակումբ է հետաքրքրվում: 22-ամյա գերմանացուն ցանկանում են անդամագրել «Մանչեսթեր Սիթին» և «Բարսելոնան»: Նրանք պատրաստ են € 50 մլն վճարել Կիմիխի համար:

«Բավարիայի» սպորտային տնօրեն Միխաել Ռեշկեն իր հերթին նշել է, որ 50 մլն եվրոն քիչ է Կիմիխի համար, գրում է championat.com-ը Sport Bild-ի վրա հղումով:

«Կարծում եմ, «Բավարիան» չէր վաճառի Կիմիխին նույնիսկ 50 մլն եվրոյով: Ջոշուան շատ ավելի մեծ գին ունի»,-ասել է Ռեշկեն:

«Մանչեսթեր Սիթին» երկու անգամ փորձել է Կիմիխին գնել, որը Կարլո Անչելոտտի ղեկավարության օրոք քիչ խաղային ժամանակ էր ստանում, ասկայն տրանսֆերը չկայացավ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---