Ադրբեջանում հարյուրավոր նորապսակների մոտ ՁԻԱՀ և սիֆիլիս է հայտնաբերվել

Ադրբեջանում հարյուրավոր նորապսակների մոտ ՁԻԱՀ և սիֆիլիս է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանում հարյուրավոր նորապսակների մոտ ՁԻԱՀ և սիֆիլիս են հայտնաբերել: Մինչև 2017-ի հոկտեմբերը ներառյալ հետազոտվել է 344.729 մարդ:

Ադրբեջանում 2015-ի հունիսի 1-ից ամուսնանալ պատրաստվող անձինք պարտադիր բուժզննության են ենթարկվում:

Ինչպես հայտնել է Ադրբեջանի առողջապահության նախարարության Արյունաբանության և տրանսֆուզիոլոգիայի ԳՀԻ տնօրեն Զոհրա Ալիմիրզաևան, 2015-ի հունիսից 1-ից մինչև 2017-ի հոկտեմբերի 31-ը բուժզննության ենթարկված անձանցից 23.652-ը թալասեմիա կրողներ են, 1288-ի մոտ սիֆիլիս է հայտնաբերվել, իսկ 255-ի դեպքում՝ ՁԻԱՀ: 125 ամուսնական զույգ թալասեմիա կրող են:

Ըստ տնօրենի, 2017-ին բուժզննության է ենթարկվել ամուսնանալ պատրաստվող 11.328 մարդ: Պարզվել է, որ նրանցից 300-ը թալասեմիայի կրողներ են, 26-ը հիվանդ են սիֆիլիսով, իսկ 8-ի մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել: Նաև ի հայտ է բերվել 8 ամուսնական զույգ, որոնք թալասեմիայի կրողներ են, գրում է ԱՊԱ գործակալությունը:

Թալսաեմիա կամ Կուլիի սակավարյունությունը առաջանում է A հեմոգլոբինի սինթեզի խանգարման հետևանքով: Լինում է թեթև և ծանր ձևի: Թեթև ձևը կոչվում է փոքր թալասեմիա (thalasemia minor), ավելիլի ծանր ձևը կոչվում է մեծ թալասեմիա (thalasemia major)։Մեծ թալասեմիան ընթանում է ծանր սակավարյունությամբ, էրիթրոբլաստեմիայով, փայծաղի և լյարդի մեծացմամբ, մաշկի դեղնությամբ և ոսկրային փոփոխություններով։ Հաճախ սկսվում է վաղ մանկական տարիքում։

Մեծ թալասեմիայի ելքն անբարենպաստ է։ Հիվանդներն ամենաշատը ապրում են մինչև 10 տարեկան։ Մահը հաճախ վրա է հասնում կամ հեմոլիզի հետևանքով զարգացող ուժեղ սակավարյունությունից, կամ էլ որևէ վարակային հիվանդությունից՝ զուգորդված սեպտիկ բարդություններով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---