Հոքինգ. Մարդկությունը կանհետանա մինչև 2600 թվականը

Հոքինգ. Մարդկությունը կանհետանա մինչև 2600 թվականը

PanARMENIAN.Net - Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը կանխատեսել է, որ մարդկությունը կանհետանա մինչև 2600 թվականը: Ըստ ֆիզիկոսի, որը տեսակապով ելույթ է ունեցել Պեկինում Tencent WE գագաթնաժողովի մասնակիցների առջև, քաղաքակրթությանը սպառնում է գերբնակեցում: Նա նշել է նաև, որ աճում է էներգիայի սպառումը, որի հետևանքով Երկիրը կվերածվի հրե գնդի:

Գիտնականը կոչ է արել խուսափել աղետից, բնակեցման համար հարմար մոլորակ գտնելով մարդկության համար: Ըստ նրա, Երկրին կարող է փոխարինել ալֆա Ցենտավրան, որտեղ քաղաքակրթությունը կկարողանա գոյատևել ևս մոտ 1 մլն տարի, գրում է Lenta.ru-ն New York Post-ի վրա հղումով:

Հոքինգը կոչ է արել սատարել Breakthrough Starshot նախագծին, որի նախաձեռնողներից մեկն ինքն է:

2016-ի ապրիլին Հոքինգն ու ռուսաստանցի գործարար Յուրի Միլները հայտարարեցին, որ սկսում են աշխատել դեպի ալֆա Ցենտավրա ուղարկվելիք արբանյակի ստեղծման ուղղությամբ: Նմանատիպ DE-STAR (Directed Energy System for Targeting of Asteroids and ExploRation) նախագծի վրա է աշխատում նաև NASA-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---