Սաուդյան Արաբիայում ձերբակալված արքայազններից ու պաշտոնյաներից ուզում են $800 մլրդ առգրավել

Սաուդյան Արաբիայում ձերբակալված արքայազններից ու պաշտոնյաներից ուզում են $800 մլրդ առգրավել

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարի լայնածավալ գործողության շրջանակում մտադիր են 800 միլիարդ դոլարի գույք բռնագանձել և գումարներ սառեցնել բանկերում: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը իրազեկ աղբյուրների վրա հղումով:

Նոյեմբերի սկզբից, ըստ պարբերականի աղբյուրի, Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի կասկածանքով ավելի քան 60 մարդ է ձերբակալվել՝ թագավորական ընտանիքի անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ: Ըստ աղբյուերի, ձերբակալվածներին նախատեսվում է առգրավել մինչև 3 տրլն ռիալ՝ մոտ 800 մլրդ դոլար: Հավանաբր, այդ ակտիվների մեծ մասը երկրից դուրս է գտնվում և առգրավումը կարող է բարդ լինել, գրում է Meduza-ն:

Ենթադրվում է, որ առգրավված միջոցները կուղղվեն բյուջեի պակասուրդի կրճատմանը: Նավթի համաշխարհային գների նվազման պատճառով Սաուդյան Արաբիան վերջին մի քանի տարում ստիպված է ծախսել իր պահուստային ֆոնդերը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ հայկական արմատներովմիլիարդատեր սաուդացի արքայազն Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզի կարողությունը պակասել է 1,22 մլրդ դոլարով նրան պատկանող Kingdom Holding Co ընկերության բաժնետոմսերի անկման պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---