Պատկերների որոնման նոր հավելվածը կօգնի գտնել ցանկացած ապրանք

Պատկերների որոնման նոր հավելվածը կօգնի գտնել ցանկացած ապրանք

PanARMENIAN.Net - Thread Genius-ը պատկերների որոնման ծառայություն առաջարկող նոր հավելված է: Այն օգնում է գտնել ցանկացած առարկա, արտադրանք պատկերող նկարների հազարավոր նույնանման պատկերներ Instagram, Bloglovin, Pinterest, and Shopstyle և այլ սոցիալական ցանցերից:

Հավելվածը ստեղծվել է գեղարվեստական նկարների արագ որոնման և նրանց հեղինակներին ճանաչել օգնելու նպատակով: Այն անվճար հարթակ է, հատկապես, սկսնակ նկարիչների համար, ովքեր տեղադրում են այստեղ իրենց գործերը:

Օգտատերերի մեծ մասը, սակայն, կիրառում է հավելվածը հիմնականում որևէ ապրանք պատկերող՝ կոշիկ, զգեստ և այլն, նկարներ գտնելու նպատակով: Օրինակ, եթե ձեզ դուր է եկել որևէ կոշիկ, դուք կարող եք նկարել այն, տեղադրել համակարգում և գտնել նույնանման կոշիկներ պատկերող հարյուրավոր նկարներ, հետևել նկարների հղումներին և իմանալ, թե որ խանութում կարող եք գտնել նման կոշիկ:

Համակարգը թույլ է տալիս փնտրել նկարի առանձին մասեր: Օգտատերրեը կարող են որոնվող ապրանքը նկարագրող՝ գույնը, տեսակը և այլն, բանալի բառեր ներմուծել համակարգ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---