Իսրայելական ընկերությունը մեղադրել է Apple-ին իր տեխնոլոգիան գողանալու մեջ

Իսրայելական ընկերությունը մեղադրել է Apple-ին իր տեխնոլոգիան գողանալու մեջ

PanARMENIAN.Net - Իսրայելական ստարթափը մեղադրել է Apple-ին իր արտադրած սմարթֆոնի տեսախցիկի տեխնոլոգիան գողանալու մեջ: BBC-ի փոխանցմամբ՝ Թել Ավիվում տեղակայված Corephotonics ընկերության հայցն ընդդեմ Apple-ի Կալիֆորնիայի Սան Խոսե քաղաքի դաշնային դատարանում է:

Corephotonics-ը $50 մլն կապիտալ ունեցող ընկերություն է, որը մշակել է dual տեսախցիկի տեխնոլոգիան սմարթֆոնների համար: Ըստ ընկերության՝ տեխնոլոգաին կիրառվել է iPhone 7 Plus-ի և iPhone 8 Plus-ի մեջ՝ առանց հեղինակային իրավուքների ձեռքբերման:

Ընկերության ղեկավար Դևիդ Մենդլովիչի խոսքով՝ իրենք նախկինում Apple-ին համագործակցություն առաջարկել են, վերջինս գնահատել է տեխնոլոգիան, սակայն մերժել է դրա համար արտոնագիր ձեռք բերելու առաջարկը:

Apple ընկերությունն արտադրում է իր սեփական dual տեսախցիկները, որոնք չեն իջեցնում նկարի որակը zoom անելուց հետո: Ընկերությունից այս առիթով դեռևս մեկնաբանություն չկա, գրում է ԶԼՄ-ն:

Corephotonics ընկերությունը գործակցում է Samsung Ventures, Foxconn, MediaTek ընկերությունների հետ, որոնցից նա $15 մլն ներդրում է ունեցել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---