Լա Լիգայի նախագահ. «Բարսելոնան» կմնա իսպանական լիգայում

Լա Լիգայի նախագահ. «Բարսելոնան» կմնա իսպանական լիգայում

PanARMENIAN.Net - Լա Լիգայի նախագահ Խավիրեր Տեբասը հայտարարել է , որ «Բարսելոնան» կմնա իսպանական լիգայում՝ անդրադառնալով Իսպանիայի կազմից դուրս գալու Կատալոնիայի ջանքերին:

«Կատալոնիան չի անկախանա: Կատալոնիան կմնա Իսպանիայի կազմում դեռ երկար ժամանակ: Իսկ «Բարսելոնան» կշարունակի հանդես գալ իսպանական լիգայում»,-ասել է նա:

«Երբ ինչ-որ մարդիկ ապստամբություն են սկսում, հայտնվում են բանտում»,-ասել է պաշտոնյան, հայտնում է Eurosport-ը AS-ի վրա հղումով:

Կատալոնիայում Լա Լիգայի 2 թիմ կա՝ «Բարսելոնան» և «Էսպանիոլը»: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնան»կարող է դուրս գալ Իսպանիայի առաջնությունից և խաղալ Ֆրանսիայի կամ ԱՊԼ առաջնությունում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---