Մխիթարյանը՝ բելառուսներին. Մի տխրեք, շատ լավ հավաքական ունեք

Մխիթարյանը՝ բելառուսներին. Մի տխրեք, շատ լավ հավաքական ունեք

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բելառուսի հավաքականի հետ հանդիպումից հետո մրցակիցներին հաջողություն է մաղթել ապագայում: Այդ մասին հայտնել է Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Մի տխրեք: Դուք շատ լավ հավաքական ունեք: Կարծում եմ, ամեն ինչ առջևում է: Հաջողություն ձեզ առաջիկայում»,-ասել է Մխիթարյանը, գրում է Championat.com-ը:

Նոյեմբերի 9-ին Երևանում կայացած Հայաստան-Բելառուս ընկերական խաղում հայկական թիմը ջախջախեց մրցակցին 4:1 հաշվով: Գոլերից մեկի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---