Ղարաբաղի հակամարտությունն առաջին տեղն է գրավում հետխորհրդային Եվրասիայի բոլոր հակամարտությունների շարքում

PanARMENIAN.Net - Իր հետեւանքներով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դարձավ ոչ միայն ամենամեծ տարածաշրջանային հակամարտությունը հետխորհրդային տարածքում, գտնում է Քաղաքական եւ ռազմական վերլուծության միջազգային հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Նրա կարծիքով, Ղարաբաղը դարձել է ինքնատիպ օրինակ վրացիների, օսերի, աբխազների, մոլդավացիների եւ Մերձդնեստրի բնակիչների համար: «Երկրորդ հերթին, կատարվել է եւ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական կյանքի «ղարաբաղացում»: Ղարաբաղի խնդիրը դարձավ առանցքային ժամանակ երկու անդրկովկասյան պետությունների համար: Ցանկացած ներքաղաքական իրադրություն դիտարկվում է Ղարաբաղի գործոնի տեսանկյունից: Շվեդացի փորձագետ Սվանտե Կորնելի խոսքերով, «իր աշխարհաքաղաքական նշանակությամբ եւ ողջ տարածաշրջանը ներգրավող պատերազմի վերածվելու ռիսկով, այն ակնհայտորեն առաջին տեղն է գրավում հետխորհրդային Եվրասիայի բոլոր հակամարտությունների շարքում: Դա միակ հակամարտությունն է, որի մասին խոսում էին, որոշակի հիմնավորումով, որպես հակամարտության, որը «երրորդ համաշխարհային պատերազմի» սպառնալիք է ներկայացնում»,- նշել է ռուս քաղաքագետը:



Նա նաեւ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Կովկասում միակ հակամարտությունն է, որի մեջ որպես գլխավոր մասնակիցներ ընդգրկված են երկու անկախ պետություններ: «Ռուսաստանին կարելի է դիտարկել որպես Աբխազիայի հակամարտության մասնակից, սակայն ոչ հիմնական, իսկ Հայաստանը Ղարաբաղի հակամարտությունում, անկասկած, հանդիսանում է երկու հիմնական մասնակիցներից մեկը: Սակայն ավելի կարեւոր է, որ այդ հակամարտությունը անմիջական հարեւանության մեջ է այն պետությունների նկատմամբ, որոնցից յուրաքանչյուրը հավակնում է «տարածաշրջանային ուժի կենտրոն» դառնալ. Ռուսաստան, Թուրքիա եւ Իրան: Տարբեր ժամանակաշրջաններում եւ Թուրքիան եւ Իրանը լրջորեն դիտարկել են հակամարտության մեջ իրենց ուղղակի ներգրավման հնարավորությունը, ինչը ամեն անգամ լուրջ դժգոհություն է առաջացրել Ռուսաստանի կողմից»,- ընդգծել է Մարկեդոնովը, գրում է Politkom.Ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---