Ռուսաստանը կարող էր հանդես գալ իր նախաձեռնություններով Ղարաբաղի հարցով խաղաղ գործընթացի ձեւաչափի փոփոխման հարցով

PanARMENIAN.Net - Հայ եւ ադրբեջանական կողմերի հակամարտությունը հստակորեն ցույց է տվել տարածաշրջանային իշխանության էթնիկ արմատացման քաղաքականության վտանգը: Այդ մասին հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության միջազգային հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: «Հիմքում դրվեց հողի նկատմամբ էթնիկ սեփականության սկզբունքը: Հենց այդ սկզբունքը, այլ ոչ թե Բելովեժյան համաձայնագիրը վերջ դրեց ԽՍՀՄ-ին: Էթնիկ հակամարտությունների կարգավորման հարցում պետությունից պահանջվում է կամք, հետեւողականություն եւ նույնիսկ միակողմանի ուժ: Ժողովրդավարացումը այդ պայմաններում հնարավոր է միայն քաղաքական կայունության մինիմալ մակարդակի հասնելու դեպքում: Չի կարելի պաշտպանել մարդու ազատությունն ու պատիվը` խորհրդարանական մանդատները բաժանելով էթնոազգայնականներին»,- վստահ է Մարկեդոնովը:



Նրա կարծիքով, այսօր ռուսական դիվանագիտությունը, եթե լինի պետական կամքը, կարող է հանդես գալ իր նախաձեռնություններով Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ գործընթացի ձեւաչափի փոփոխման հարցով: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների հանրային բնույթը միջազգային դիտորդների մասնակցությամբ անընդհատ անկման է հանգեցնելու, քանի որ երկու պետությունների առաջնորդները սկսելու են պայքարել միմյանց դեմ ոչ թե «խաղաղապահության», այլ հայրենասիրության հարցում: Ռուսաստանին պետք է եւ Հայաստանը (ավանդական դաշնակից) եւ Ադբեջանը (վերջինիս քաղաքացիների տրամադրությունները հակվում են մեր երկրի հետ մերձեցմանը): Հայ-ադրբեջանական հաշտեցման գործում հաջողությունը այլընտրանք չի թողնի ռուս-վրաց երկխոսությանը: Հետեւաբար, ողջ Կովկասի կայունացման բանալին այսօր հայ-ադրբեջանական կարգավորման մեջ է Ռուսաստանի ակտիվ օգնությամբ, եթե լինի վերջինիս քաղաքական կամքը»,- գտնում է ռուս վերլուծաբանը, գրում է Politikom.Ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---