Մոուրինյոն՝ «Բազելից» պարտության մասին. Ամբողջ թիմն է մեղավոր

Մոուրինյոն՝ «Բազելից» պարտության մասին. Ամբողջ թիմն է մեղավոր

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է 0:1 հաշվով պարտությունը «Բազելից» Չեմպիոնների լիգայում:

«Մենք պարտվեցինք, քանի որ պետք է առաջին խաղակեսում 5:0 հաշվով առջևում լինեինք, բայց ոչ մի գոլ չիրացրեցինք, թեև մենք էինք իշխում դաշտում: Առաջին խաղակեսում թվում էր, թե մենք չենք կարող չհաղթել: Երկրորդ խաղակեսի մեծ մասը նույնպես նորմալ անցավ, կարծում էինք, որ խաղը կավարտվի առանց գոլերի, բայց հակառակորդը վերջում գոլ խփեց»,-ասել է Մոուրինյոն, գրում է Eurosport-ը:

Նա հավելել է նաև, որ Բլինդը չպետք է իրեն մեղադրի, քանի որ լավ խաղ է անցկացրել: «Ամբողջ թիմն է մեղավոր, մենք բազում պահեր բաց թողեցինք: Վերջին տուրում մեզ ոչ հաղթանակ է պետք, ոչ էլ ոչ ոքի, բայց կաշխատենք հաղթել»,-ասել է ասուլիսում Մոուրինյոն:

ՄՅՈւ-ն ապահովել է իր մասնակցությունը մրցաշարի փլեյ-օֆին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---