Սերժ Սարգսյանի մի քանի հազար կողմանկիցներ Հայաստանի մարզերից շարժվում են Երեւանի ուղղությա՞մբ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի մի քանի հազար կողմանկիցներ Հայաստանի մարզերից շարժվում են Հանրապետության մայրաքաղաք Երեւանի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է Regnum-ը հղում կատարելով Հայաստանի Ոստիկանությունում առկա աղբյուրին: Աղբյուրը Ոստիկանությունում հրաժարվել է նշել մարդկանց ճշգրիտ թվաքանակը, ովքեր մտադիր են պաշտպանել իշխանության թեկնածուին տված իրենց ձայները: Նշենք, որ Սարգսյանը, Հայաստանի ԿԸՀ-ի տվյալներով, հաղթանակ է տարել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների առաջին փուլում: Ինչպես հայտնել են Ոստիկանությունում, վարչապետի կողմնակիցների մեծամասնությունը շարժվում է Երեւան Արարատյան մարզի կողմից: Մինչ դեռ, այս րոպեներին Երեւանում շարուանկվում եմ ընդդիմության կողմնակիցների ցույցերը` երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Նկատի ունենալով դա` բացառված չէ բախումների հնարավորությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---