ԶԼՄ․«Թոթենհեմը» խելացի կգտնվի, եթե դիտարկի Մխիթարյանի հնարավոր տեղափոխության հարցը

ԶԼՄ․«Թոթենհեմը» խելացի կգտնվի, եթե դիտարկի Մխիթարյանի հնարավոր տեղափոխության հարցը

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները կարծում են, որ 2018-ին ակումբը պետք է գումար վաստակի՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի այլ ակումբ տեղափոխությամբ: Ակումբը, որը պետք է հետաքրքրված լինի ֆուտբոլիստի տեղափոխությամբ, Լոնդոնի «Թոթենհեմն» է, այս մասին գրում է HITC լրատվական կայքը:

Մխիթարյանի կարիերան «ՄՅՈւ»-ում քննարկումների առարկա է դարձել: Պրեմիեր լիգայի մրցաշրջանում ֆուտբոլիստն իրեն հատուկ մակարդակը չի դրսևորում, ինչի հետևանքով ակտիվացել են «ՄՅՈՒ»-ից այլ ակումբ տեղափոխվելու մասին խոսակցությունները։

Կայքը գրում է, որ 2016-ին՝ Մխիթարյանի «ՄՅՈւ» տեղափոխվելուց առաջ, «Թոթենհեմ»-ը մտադրություն էր հայտնել ձեռք բերել նրան՝ Դորտմունդի «Բորուսիա»-ում 2015-2016 թվականների մրցաշրջանում 11 գոլ խփելուց և 15 գոլային փոխանցում իրականացնելուց հետո:

«Մխիթարյանը դառնում է 29 տարեկան, նա չունի համապատասխան մարզական պրոֆիլ այս ակումբի համար, սակայն վերջերս Ֆերնանդո Լիորենտեի տեղափոխությունը ցույց տվեց, որ մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստ է նորովի մոտենալ ֆուտբոլիստին: Մխիթարյանի՝ որպես գոլային իրավիճակներ ստեղծող և գոլերի հեղինակ ֆուտբոլիստի կերպարը, որոշակի ճնշում կարող է ունենալ Քրիստիան Էրիքսոնի և Դելե Ալիի վրա: Միևնույն ժամանակ, «Բորուսիա»-ում նրա դերը ցույց տվեց, որ նա կարող է համապատասխանել Պոչետինոյի «Թոթենհեմ»-ի ոճին: «ՄՅՈւ»-ն, եթե անգամ դիատարկում է Մխիթարյանին վաճառելու հարցը, չի ցանկանա տեսնել նրան իր մրցակից ակումբում: «Թոթենհեմ»-ը խելացի կգտնվի, եթե դիտարկի Մխիթարյանի հնարավոր տեղափոխության հարցը կամ էլ առաջարկի «կարմիր սատանաներին» փախանակել նրան Դենի Ռոսի հետ», - եզրափակում է կայքը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ՄՅՈւ-ն Ֆրանսիայի հավաքականի և «Ատլետիկո Մադրիդ» ակումբի հարձակվող Անտուան Գրիզմանին դիտարկում է որպես Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր փոխարինող:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---