Մեսսին 7 տարում առաջին անգամ 6 խաղում անընդմեջ գոլ չի խփել

Մեսսին 7 տարում առաջին անգամ 6 խաղում անընդմեջ գոլ չի խփել

PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ է դարձել «Վալենսիայի» հետ խաղում, սակայն մրցավարը չի գրանցել դարպասի գրավումը: Նա համարել է, որ գնդակն ամբողջովին չի հատել դարպասի գիծը:

Այսպիսով, արգենտինացի ֆուտբոլիստի գոլազուրկ շարքը բոլոր մրցաշարերում հասել է 6 խաղի՝ 5-ը «Բարսելոնայի» կազմում, 1-ը՝ հավաքականի: Վերջին գնդակը Մեսսին խփել է հոկտեմբերի 28-ին «Ատլետիկի» դարպասը, գրում է eurosport-ը:

Վերջին անգամ 6 խաղից բաղկացած գոլազուրկ շարք Մեսսին ունեցել էր 2010-ի ամռանը: Այն ժամանակ նրա գոլազուրկ շարքը 7 խաղից եղավ, որից 6-ը Մեսսին խաղացել էր հավաքականի կազմում: Ֆուտբոլիստը շարունակում է առաջատարը մնալ Լա Լիգայի ռմբարկուների մրցավազքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---