Instagram-ում հնարավոր կլինի կիսվել հավանած բովանդակությամբ30 նոյեմբերի 2017 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Instagram ֆոտոծառայության թիմը մի քանի նոր հնարավորություն է թեստավորում՝ ներառյալ բովանդակությամբ կիսվելու նոր կոճակը: Թեստավորումն անցկացվում է օգտատերերի փոքր խմբերի շրջանում, սակայն նորամուծությունը կարող է այդպես էլ չհայտնվել հավելվածի վերջնական տարբերակում, գրում է Ferra.ru-ն TheNextWeb-ի վրա հղումով: Պոտենցիալ նորույթների թվում կա կիսվելու հատուկ կոճակ: Այն թույլ կտա տեղադրել Instagram-ի աքաունթում հավանած օտար բովանդակությունը՝ չօգտվելով կողմնակի հավելվածներից, ինչպիսին է, օրինակ, Regram-ն Android-ի համար: Թեստավորվում է նաև WhatsApp-ում գրառմամբ կիսվելու հնարավորությունը, «մերձավոր ընկերների» հատուկ ցուցակը, GIF-երի որոնումը պատմությունների համար, ինչպես նաև պատմությունների արխիվացումը: Instagram-ն iOS-ի և Android-ի համար հասանելի է անվճար ներբեռնման համար App Store-ում և Google Play-ում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |