Մոուրինյո. Ռուսաստանի համար խմբային փուլում հեշտ չի լինելու

Մոուրինյո. Ռուսաստանի համար խմբային փուլում հեշտ չի լինելու

PanARMENIAN.Net - Ռուսաստանի համար հեշտ չի լինի ԱԱ-2018-ի խմբային փուլում: Այսպիսի հայտարարություն է արել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ մեկնաբանելով A խմբում վիճակահանության արդյունքները:

«Ուրուգվայ, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա...Կարծում եմ, Ռուսաստանը պետք է մեծ ակնածանքով վերաբերվի Եգիպտոսին: Ուրուգվայը դժվար մրցակից է, անհատապես ուժեղ ֆուտբոլիստներով, փորձառու մարզիչով և հսկայական հաղթական տրամադրվածությամբ»,-ասել է նա, հայտնում է Eurosport-ը:

Նա հավելել է, որ Սաուդյան Արաբիային փորձն ու պայքարի որակն է պակասում փլեյ օֆ անցնելու համար, սակայն Եգիպտոսը կարող է իրեն դրսևորել: «Թիմում արագաշարժ կրեատիվ տղաներ կան, նաև ֆիզիկապես ամուր ֆուտբոլիստներ, ինչը կարող է արդյունք տալ»,-հավելել է նա:

«ՌԴ համար հեշտ չի լինի՝ խմբային փուլում ընդամնեը 3 խաղ է լինելու, բայց Սաուդյան Արաբիայի հետ հանդիպումը այն շարքից է, երբ տան տերերը պարտավոր են 3 միավոր ստանալ»,-ասել է Մոուրինյոն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԱ-2018 բացման ՌԴ-Սաուդյան Արաբիա խաղն ամենացածր վարկանիշն ունի պատմության մեջ:

ԱԱ-2018-ը կանցնի ՌԴ-ում հունիսի 14-ից հուլիսի 15-ը երկրի 11 քաղաքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---