ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է գործի դնել Թրամփի միգրացիոն հրամանագիրը

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է գործի դնել Թրամփի միգրացիոն հրամանագիրը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Գերագույն դատարանը դեկտեմբերի 4-ին թույլատրել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին գործի դնել ներգաղթի վերաբերյալ հրամանագիրը, որով արգելվում է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ 6 երկրի քաղաքացիներին: Այսպիսով, ստորին դատական ատյանների սահմանափակումները, որ կիրառվում էին Թրամփի հրամանագրի մասով, չեղարկվում են:

Մինչդեռ, Գերագույն դատարանի որոշումը ևս վերջնական չէ, քանի որ Թրամփի հրամանագրի դեմ բողոքները դետ քննվում են ԱՄՆ մի շարք դաշնային դատարաններում, գրում է Deutsche Welle-ն:

Արգելքի օգտին է հանդես եկել Գերագույն դատարանի 7 դատավոր, դեմ է քվեարկել 2-ը: Թրամփի հրամանագիրը վերաբերում է Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Չադի քաղաքացիներին:

Ավելի վաղ փաստաթուղթը մասնակիորեն արգելափակվել էր Հավայների նահանգում և Սան Ֆրանցիսկոյի վերաքննիչ դատարանում: Առաջին միգրացիոն հրամանագիրը Թարմփը ստորագրել է 2017-ի հունվարի 27-ին: Բողոքների ալիքի ու քննադատությունից հետո ԱՄՆ իշխանությունները մեղմեցին փաստաթղթի մի շարք դրույթներ, իսկ մարտին ԱՄՆ նախագահի առաջարկը թարմացվեց: Հոկտեմբերին Գերագույն դատարանը մերժեց իրավապաշտպանների բողոքը 6 երկրի քաղաքացիների համար մուտքն ԱՄՆ արգելելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---