Մեդվեդևան՝ ՄՕԿ-ում. Ինձ համար ընդունելի չէ չեզոք մասնակցությունն Օլիմպիադային 6 դեկտեմբերի 2017 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի մարզիկները, որոնք ելույթ կունենան Օլիմպիադայում չեզոք դրոշի տակ, չեն կարողանա մասնակցել թիմային պայքարին, մինչդեռ նրանց մրցակիցները նման հնարավորություն կունենան: Այդ մասին հայտարարել է գեղասահորդուհի, աշխարհի կրկնակի չեմպիոն, ՌԴ գեղասահքի հավաքականի անդամ Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) ՄՕԿ գործկոմի նիստում: «Ինձ համար հավասարապես կարևոր են Օլիմպիադայում ինչպես անձնական, այնպես էլ թիմային մրցաշարերը: Ըստ Օլիմպիական խարտիայի, բոլոր մարզիկները պետք է հավասար հնարավորություններ ունենան, իսկ այս դեպքում դրա մասին խոսք լինել չի կարող: Ինձ համար ընդունելի չէ որպես չեզոք մարզիկ, առանց ՌԴ դրոշի, մասնակցությունն Օլիմպիադային: Ես հպարտանում եմ իմ երկրով, ինձ համար մեծ պատիվ է ՌԴ-ն ներկայացնել Օլիմպիադայում, դա ինձ ոգեշնչում է մրցումների ժամանակ»,-ասել է նա: Գեղասահորդուհին հավելել է, որ 2014-ին ինքը 14 տարեկան էր և նույնիսկ ՌԴ մեծահասակների հավաքականի անդամ չի եղել և միշտ համարել է, որ ռուսաստանցի «մաքուր մարզիկները» կապ չունեն դոպինգի հետ կապված սկանդալի հետ: Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը, զրկել է Ռուսաստանի հավաքականին 2018-ին Հարավային Կորեայում կայանալիք Օլիմպիադային մասնակցելու իրավունքից: Որոշումը կայացվել է հատուկ հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա, որոնք հաստատել են «Սոչիի Օլիմպիադայի ժամանակ խթանիչների հետ կապված սիստեմատիկ գործողությունները»: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |