Apple-ը մտադիր է գնել Shazam-ը 9 դեկտեմբերի 2017 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple-ը մտադիր է գնել Shazam ծառայությունը, որը թույլ է տալիս տարբերակել մեղեդիներն ու պատկերները: Համաձայնագիրը ստորագրվելու է դեկտեմբերի 10-ից հետո: Գործարքի մասին, հավանաբար, կհայտարարվի դեկտեմբերի 11-ին, գրում է ՏԱՍՍ-ը TechCrunch առցանց պորտալի վրա հղումով: Ինչպես նշում է պարբերականը, աղբյուրներից մեկը հայտնել է, որ գործարքի գումարը կազմել է մոտ $400 մլն: Հրապարակման մեջ ասվում է, որ, ըստ որոշ գնահատականների, Shazam-ի արժեքը գերազանցում է $1 մլրդ: Apple-ի և Shazam-ի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել հաղորդագրությունները գործարքի մասին: Սեպտեմբերին Shazam-ի ներկայացուցիչները հայտնել էին, որ ծառայության համար անհրաժեշտ հավելվածը, ներբեռնվել է ավելի քան 1 մլրդ անգամ: Ընկերությունը, որին պատկանում է ծառայությունը, վերջին տարիներին կորուստներ է կրել: Ըստ 2014-ի գնահատականների, Shazam ծառայության ակտիվ օգտատերերի թիվը հասել է մոտ 100 մլն, հավելվածն այդ պահի դրությամբ կարող է տեղադրվել 500 մլն բջջային սարքերի վրա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |