ՌԴ մարզիկների մեծ մասը համաձայն է մասնակցել Օլիմպիադային չեզոք դրոշի ներքո11 դեկտեմբերի 2017 - 14:30 AMT PanARMENIAN.Net - ՌԴ մարզիկները մեծամասամբ համաձայն են հանդես գալ 2018-ին Փհենչհանում կայանալիք Օլիմպիադայում չեզոք դրոշի տակ: Այդ մասին հայտնել է ՌԴ Օլիմպիական կոմիտեի մարզիկների հանձնաժողովի ղեկավար Սոֆյա Վելիկայան: «Խոսել ենք ձմռային մարզաձևերի բոլոր մարզիկների հետ: Մեծամասնությունը ցանկանում է մասնակցել Օլիմպիադային, հանձնաժողովն էլ սատարել է մարզիկներին: Խնդրում են ՌԴ հանրությանը հարգանքով և ըմբռնումով ընկալել նրանց որոշումը»,-ասել է Վելիկայան, հայտնում է«Ինտերֆաքսը»: Բացի այդ, ՌԴ-ն կխնդրի ՄՕԿ-ին վերանայել որոշ մարզիկների ցմահ որակազրկման մասին որոշումը, հակառակ դեպքում կստեղծվի մի իրավիճակ, երբ «Խաղերի կհրավիրեն հավաքականի 5-րդ և 6-րդ համարներին, իսկ առաջատարները չեն լինի»: Մոսկվայի պաշտոնական որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 12-ին: Դեկտեմբերի 5-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն զրկել էր Ռուսաստանի հավաքականին 2018-ին Հարավային Կորեայում կայանալիք Օլիմպիադային մասնակցելու իրավունքից: Որոշումը կայացվել է հատուկ հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա, որոնք հաստատել են «Սոչիի Օլիմպիադայի ժամանակ խթանիչների հետ կապված սիստեմատիկ գործողությունները»: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ առաջարկում են Միջազգային օլիմպիական կոմիտեին թույլ տալ Ռուսաստանի օլիմպիական հավաքականի դոպինգ չընդունած մարզիկներին հանդես գալ երկրի դրոշի ներքո: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |