Օլիմպիական կրակի փոխանցավազքին առաջին անգամ ռոբոտ է մասնակցել (վիդեո) 13 դեկտեմբերի 2017 - 15:14 AMT PanARMENIAN.Net - HUBO ռոբոտը հարավկորեական Տեջոն քաղաքում մասնակցել է օլիմպիական կրակի փոխանցավազքին: Ռոբոտին ստեղծել են Կորեայի առաջավոր տեխնոլոգիաների ինստիտուտի ինժեներները: Ջահը ռոբոտին է փոխանցել Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի Ռոբոտատեխնիկայի և մեխանիկայի լաբորատորիայի հիմնադիր Դենիս Հոնգը: Ռոբոտը ստացել է ջահը և մոտ 100 մետր անցել՝ մինչև ստվարաթղթե պատը: Փոքր սղոցի միջոցով նա մի անցք է բացել պատի մեջ և փոխանցել է ջահն իրեն ստեղծող պրոֆեսոր Օ Չուն Խոյին: Գիտնականն, իր հերթին, ջահը հանձնել է մեկ այլ՝ KAISTռոբոտին, որը մարդու կողմից կառավարվող FX-2 մոդելն է, գրում է TJ-ն: Օլիմպիական կրակի փոխանցավազքից բացի, HUBO ռոբոտները կլինեն Փհենչհանի Օլիմպիադայի կամավորների թվում: Նրանք կդիմավորեն Օլիմպիադայի հյուրերին օդանավակայաններում և կաջակցեն մասնակիցներին մարզադաշտերում: Ռոբոտները նաև տեղեկություններ կհաղորդեն անգլերեն, չինարեն, կորեերեն և ճապոներեն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |