Ռոնալդուն՝ ակումբային ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու

Ռոնալդուն՝ ակումբային ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու

PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալն» անցել է Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ՝ կիսաեզրափակչում հաղթելով «Ալ Ջազիրային»՝ 2:1:

Գոլերից մեկի հեղինակ է դարձել մադրիդյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացու համար այս գոլը 6-րդն էր մրցաշարին մասնակցության պատմության մեջ: Այս ցուցանիշով նա առաջ անցավ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիից, որը 5 գոլի հեղինակ է, գրում է Eurosport-ը:

Ռոնալդուն 2017/18 խաղաշրջանում 14 գոլի հեղինակ է դարձել 19 խաղում:

Ակումբային աշխարհի առաջնության եզրափակչում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի բրազիլական «Սանտոսի» հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---