ՌԴ-ն Տաջիկստանին $122 մլն-ի զենք և տեխնիկա է նվիրել

ՌԴ-ն Տաջիկստանին $122 մլն-ի զենք և տեխնիկա է նվիրել

PanARMENIAN.Net - Ռուսաստանը 2017-ին $122 մլն զենք է անհատույց հանձնել Տաջիկստանին: ՌԴ իշխանություններն անհատույց նոր ռազմատեխնիկա են տրամադրել այդ երկրին՝ Տ-72Բ1 տանկեր, ԲՏՌ-80 և ԲՏՌ-70 զրահամեքենաներ, ԲՄՊ-2 զրահափոխադրիչ, Մի-24 և Մի-8 ուղղաթիռներ, Դ-30 հաուբիցներ, զենիթային կայանքներ, ինչպես նաև զրահատեխնիկայի պահեստամասեր, թիկունքային գույք և մեծաքանակ հրազեն:

«Տաջիկստանին փոխանցվող զենքն ու ռազմատեխնիկան թույլ է տալիս ընդլայնել Տաջիկստանի ԶՈւ հնարավորություններն ի դեմս ահաբեկչական սպառնալիքի և հուսալի պատնեշ ստեղծել տաջիկա-աֆղանական սահմանին»,-ասել է ՌԴ ՊՆ Միջազգային ռազմական գործակցության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Կշիմովսկին, հայտնում է «Նաստոյաշչեե վրեմյան»:

Ըստ նրա, 2017-ին ՌԴ-ն արդեն $122 մլն զենք է հանձնել Տաջիկստանին և բոլորն «անհատույց, ռազմատեխնիկական օգնության շրջանակում»: Ըստ նրա, այդ գաղափարի նախաձեռնողներն են անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն:

Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի երկարությունը 1400 կմ է: Տաջիկստանի իշխանությունները նախկինում բազմիցս են մտահոգություն հայտնել անվտանգության սպառնալիքների վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---