Apple-ում հաստատել են՝ հին iPhone-ների արտադրողականությունը միտումնավոր նվազեցրել են

Apple-ում հաստատել են՝ հին iPhone-ների արտադրողականությունը միտումնավոր նվազեցրել են

PanARMENIAN.Net - Apple ընկերությունն արձագանքել է հին iPhone-ների արտադրողականությունը միտումնավոր նվազեցնելու մեղադրանքներին՝ խոստովանելով, որ միտումնավոր է նվազեցնում պրոցեսորների տակտային հաճախականությունը:

Ավելի վաղ Geekbench արտադրողականության թեստի հեղինակները հաստատել էին օգտատերերի այն մտավախությունը, որ Apple-ը նվազեցնում է հին մարտկոցով iPhone արտադրողականությունը:

Apple-ում պարզաբանել են, որ ընկերության նպատակն է օգտատերերին տրամադրել «լավագույն փորձը, ներառյալ բարձր արտադրողականությունը և սարքերի ծառայության տևական ժամկետը»: Պրոցեսորների արագության նվազումը բացատրել են լիթիումաիոնային մարտկոցների բնույթով, որոնք շուտ են շարքից դուրս գալիս և վատ են տանում բարձր ու ցածր ջերմաստիճանը, գրում է TJ-ն TechCrunch-ի վրա հղումով:

«Լիթիումաիոնային մարտկոցները ցուրտ պայմաններում կտրուկ կորցնում են ծավալն ու ժամանակի հետ վատ են պահում լիցքը, որի պատճառով սարքերը կարող են անջատվել էլեկտրոնային բաղադրիչները պաշտպանելու համար: Մենք ավելացրել ենք պրոցեսորի հաճախականության նվազման գործառույթը iPhone 6-ի, iPhone 6s-ի և iPhone SE-ի համար՝ կանխելու համար անջատումները: Առաջիկայում այդ գործառույթը կհայտնվի նաև iPhone 7 –ում՝ iOS 11.2 թարմացման հետ միաժամանակ»,-ասվում է Apple-ի հայտարարության մեջ:

Չիպի տակտային հաճախականության նվազումն օգտատերերի համար հիմնականում աննկատ կմնա, քանի որ հիմնականում զգացվում է լուրջ հաշվողական ռեսուրսներ պահանջող խնդիրների դեպքում:

Դեկտեմբերի 11-ին Reddit-ում նկատեցին, որ հին այֆոնները սկսում են ավելի արագ աշխատել մարտկոցը փոխարինելուց հետո: Օգտատերերը եկել են եզրակացության, որ Apple-ը միտումնավոր է նվազեցրել հին iPhone արտադրողականությունը

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---