Շերվուդ. Գվարդիոլան կցանկանար իր թիմում տեսնել Մխիթարյանին

Շերվուդ. Գվարդիոլան կցանկանար իր թիմում տեսնել Մխիթարյանին

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Թիմ Շերվուրդը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կցանկանար իր թիմի շարքերում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Ըստ Շերվուդի, ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ճիշտ չի օգտագործում Մխիթարյանի ունակությունները: «Տոտենհեմի» մարզչին վրդովեցրել է այն փաստը, որ հայ ֆուտբոլիստը երկար ժամանակ է խաղադաշտ դուրս չի գալիս ՄՅՈւ կազմում, գրում է Daily Star-ը:

«Կարծում եմ, Մխիթարյանը ՄՅՈւ այն մի քանի խաղացողներից է, ում Գվարդիոլան կցանկանար հրավիրել «Մանչեսթեր Սիթի»: Անկասկած, նա համապատասխանում է Խոսեպի խաղային համակարգին՝ ստանալ գնդակը, շրջադարձ անել, շրջանցելով առաջ գնալ»,-ասել է Շերվուդը:

Դեկտեմբերի 20-ին Մխիթարյանը ՄՅՈւ կազմում 69-րդ րոպեին փոխարինել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչին «Բրիսթոլ Սիթիի» հետ խաղում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է 1:2 հաշվով: Դրանից առաջ վերջին անգամ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել նոյեմբերի 25-ին՝ «Բրայթոնի» հետ խաղում: Լուրեր են շրջանառվում, որ այդ խաղից հետո Մխիթարյանը վիճաբանություն է ունեցել Մոուրինյոյի հետ:

ՄՅՈւ կազմում Մխիթարյանը 13 գոլի հեղինակ է դարձել 58 խաղում ՝բոլոր մրցաշարերում: Նրա պայմանագիրն ակումբի հետ սպառվում է 2020-ի ամռանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---