ԱԱԾ-ն նոր շենք կունենա

ԱԱԾ-ն նոր շենք կունենա

PanARMENIAN.Net - 2018 թվականին նախատեսվում է 7000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով բնակելի շենք հատկացնել Ազգային անվտանգության ծառայությանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Նախագահն ասել է, որ նախատեսվում է նաև աշխատանքային պայմանների բարելավման նպատակով ծառայության տարածքում 20 ամսում կառուցել 4000 քմ աշխատանքային տարածք:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության շենքը ներկայում տեղակայված է Երևան քաղաքի Նալբանդյան փ. 104 հասցեում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---