Իլկա Կաներվան Ղարաբաղի հարցը ՄԱԿ տեղափոխելու անհրաժեշտություն չի տեսնում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների առաջընթացն ու մոտ ապագայում արդյունքի հասնելը ԵԱՀԿ կարեւորագույն խնդիրներից մեկն է, Բաքվում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է ասել ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան: «Համակողմանի աջակցություն կա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»,-ասել է նա:



Իլկա Կաներվան նշել է, որ միջազգային հանրությունը վստահում է Մինսկի խմբին եւ աջակցում է այդ շրջանակներում հակամարտության լուծմանը: «Ես դեմ չեմ ՄԱԿ-ին, սակայն Մինսկի խումբը ՄԱԿ-ով փոխարինելու անհրաժեշտություն չեմ տեսնում»: Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ն կշարունակի սատարել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացին ՄԽ շրջանակներում: Դա ԵԱՀԿ գործունեության առաջնայնությունն է: «Այդ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում եւ խաղաղ ճանապարհով»,-ասել է Կաներվան:



Անդրադառնալով Ղարաբաղի մասնակցությանը բանակցային գործընթացին` նա ասել է, թե այդ թեման բաց է մնում: Իր կարծիքով, նրանք կարող են մասնակցել բանակցություններին, սակայն այդ ժամանակը դեռեւս չի եկել, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---