Bild. Մխիթարյանն ուզում է «Բորուսիա» վերադառնալ

Bild. Մխիթարյանն ուզում է «Բորուսիա» վերադառնալ

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր է վերագործարկել կարիերան՝ «Բորուսիա» վերադառնալու հաշվին: Նա 3 հաջող խաղաշրջան է անցկացրել Դորտմունդում, իսկ 2016-ին դարձել է 2016-ի լավագույն ֆուտբոլիստը, գրում է Bild-ը:

Սակայն «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն ավելի վաղ Մխիթարյանի վերադարձն անիրագործելի էր համարել:

Մխիթարյանը «Բորուսիա» է գնացել 2013-ին 27,5 մլն եվրոյով, իսկ 3 տարի անց վաճառվել է ՄՅՈւ-ին 42 մլն եվրոյով: Հենրիխը կորցրեց տեղը ՄՅՈւ հիմնական կազմում ավագ մարզիչ Մոուրինյոյի հետ տարաձայնությունների պատճառով: Նրա պայմանագիրը սպառվում է 2020-ին: Մխիթարյանին ձեռք բերելու հիմնական հավակնորդ է համարվում իտալական «Ինտերը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---