Հայկական ընդդմիությունը դատապարտել է Արթուր Բաղդասարյանի իշխանությունների հետ համաձայնագիր ստորագրելու փաստը

PanARMENIAN.Net - Երեւանում անցնող ընդդիմադիր հանրահավաքի մասնակիցները խաղաղ երթ են կազմակերպել մայրաքաղաքի փողոցներով: Երթը անցել է Հյուսիսային պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ, Գլխավոր դատախազության առջեւով դեպի Մյասնիկյանի արձան, այնուհետեւ Իտալիայի դեսպանատան մոտով, Վազգեն Սարգսյան փողոցով, հրապարակով դեպի Թումանյան փողոց եւ Ազատության հրապարակ: Երթի մասնակիցները ծափահարել են պետական հաստատությունների առջեւ շարված ոստիկաններին:



Այսօր Ազատության հրապարակի հանրահավաքի մասնակիցները դատապարտել են ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ համաձայնագիր ստորագրելու փաստը: Նորությունը հանրահավաքի մասնակիցները ընդունեցին «Ամոթ, ամոթ» վանկարկումներով: «Օրինաց Երկիր» կուսակցության մի քանի անդամներ Ազատության հրապարակում պատռել են իրենց կուսակցական տոմսերը:



Ելույթ ունենալով Ազատության հրապարակում այսօրվա հանրահավաքում, Լեւոն Տեր Պետրոսյանն ընդգծել է, որ համաժողովրդական շարժումը հասել է կարեւոր հանգրվանի եւ լոկալից դարձել է միջազգային գործոն: Լեւոն Տեր-Պետրոսյանը, խոսելով Եվրամիության մասին, նշել է, թե առայժմ չի նկատում նրա լրջությունը: Եվրոպական դիտորդները ճիշտ չեն նկատում Հայաստանում կատարվածը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ այսօր ճգնաժամ է ապրում, նշել է Տեր-Պետրոսյանը, եւ դա զգացվում է ոչ միայն Հայաստանի, այլեւ Վրաստանի դեպքում, այդ մասին հրապարակումներ կան միջազգային մամուլում: Եթե նախկինում իշխանությունները, կառավարություններն էին դժգոհում նրանցից, հիմա դխգոհում են ժողովուրդները, ժողովրդական շարժումները, եւ եթե այսպես շարունակեն, ապա մի քիչ էլ որ անցնի, ժողովուրդները կարող են պահանջել դիտորդներից դադարեցնել փարիսեցիությունն իրենց երկրներում: «Իրենք ճիշտ չեն հասկանում իրենց առաքելությունը: Նրանք պահանջում են, որ մեր երկրները կատարեն իրենց առջեւ ստանձնած պարտավորությունները, բայց նրանք իրենց պարտավորությունները ժողովուրդների, այս հրապարակում հավաքվածների հանդեպ չեն կատարում: Այդ պարտավորություններն են Հայաստանում ապահովել ժողովրդավարությանը եւ հասարակական համակեցության կանոններին ուղղված քայլերի կատարումը»,- հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:



Հայաստանի նախկին նախագահը հայտարարել է, թե հոկտեմբերի 23-ից սկսած մինչ այսօր իր կողմնակիցների հանդեպ կիրառվում են բռնություններ, իրենց առջեւ փակել են հեռուստաեթերը, եւ մինչ այժմ եվրոպական դիտորդները չեն նկատում այս ամենը: «Նրանք միայն քվեարկության օրն են դիտարկել: Այդ օրն էլ բռնություններ նրանց աչքի առաջ են եղել, եւ այդքանից հետո խոսում են ընտրությունից: Եթե իրենց երկրներից որեւէ մեկում նման բան լիներ, ապա երեւի թե տեղի կունենար ֆրանսիական նոր հեղափոխություն: Ուրեմն դա իրենց երկրներին չի կարելի, իսկ մեր երկրներին կարելի է: Դա, եթե ուզում եք, ռասիզմ է իր տեսակով»,- նշել է նա: Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել դիտորդներին` «մի կողմ թողնել հաշվապահությունը եւ գնահատել փաստերը»: «Այն բռնությունները, որոնք այնպիսին էին, ինչպիսիք Սադդամ Հուսեյնը կիրառում էր իր ժողովրդի հանդեպ»,- ընդգծել է Հայաստանի առաջին նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---