ԶԼՄ. ՊՍԺ-ն Ռոնալդուին 300 մլն եվրո է առաջարկում 5 տարվա համար

ԶԼՄ. ՊՍԺ-ն Ռոնալդուին 300 մլն եվրո է առաջարկում 5 տարվա համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիական ՊՍԺ-ն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուին 300 մլն եվրո է առաջարկել 5 տարվա համար: Ֆրանսիական ֆուտբոլային ակումբն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ:

Եթե պորտուգալացին համաձայնություն տա, ՊՍԺ-ն ստիպված կլինի մի քանի առանցքային ֆուտբոլիստի վաճառել՝ ֆինանսական ծախսերը փակելու համար, հայտնում է Eurosport-ը El Confidencial-ի վրա հղումով:

Ակնկալվում է, որ ֆրանսիացիները «Ռեալին» կառաջարկեն թիմի լավագուն ռմբարկուին՝ Էդինսոն Կավանին:

Ուրուգվայցուց բացի ակումբից կարող են հեռանալ Խավիեր Պաստորեն, Անխել դի Մարիան, Լուկաս Մոուրան, Յուլիան Դրաքսլերը, իսկ ծայրահեղ դեպքում նաև Մարկո Վերատտին,

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---