Amazon-ի հիմնադիրը՝ պատմության ամենահարուստ մարդ10 հունվարի 2018 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ճանաչվել է ամենահարուստ մարդը պատմության մեջ: Ըստ միլիարդատերերի վարկանիշի, որը կազմել է Bloomberg գործակալությունը, 2018-ի հունվարի 9-ի դրությամբ նրա կարողությունը գնահատվում է 105 մլրդ դոլար: Բեզոսի կարողության աճը տեղի է ունեցել Amazon-ի բաժնետոմսերի աճի հաշվին, որոնք 2018-ի առաջին օրերին աճել են 6,62 տոկսով, իսկ 1 բաժնետոմսի արժեքը՝ 1.300 դոլար է դարձել, գրում է Lenta.ru-ն: Բեզոսը գերազանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ռեկորդը, որի կապիտալն, ըստ Bloomberg-ի և Forbes-ի, մի փոքր գերազանցում էր 100 մլրդ դոլարը 1999-ին: Սակայն դրանից հետո ցուցանիշը սկսել է նվազել, և, վերջին տվյալներով, կազմում է 93,3 մլրդ դոլար, գրում է Lenta.ru-ն CNN-ի վրա հղումով: Բեզոսը հիմնել է Amazon-ը 1994-ին, 2016-ին ընկերության շրջանառությունը կազմել է մոտ 136 մլրդ դոլար: Amazon-ի բաժնետոմսերից բացի, Բեզոսին է պատկանում The Washington Post թերթն ու Blue Origin ընկերությունը, որը զբաղվում է տիեզերանավերի մշակմամբ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |