ԶԼՄ. «Ռեալի» ղեկավարն ուզում է Զիդանին Լյովով փոխարինել

ԶԼՄ. «Ռեալի» ղեկավարն ուզում է Զիդանին Լյովով փոխարինել

PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» ղեկավար Ֆլորենտինո Պերեսը, չնայած հավաստիացումներին, որ Զինեդին Զիդանը վայելում է իր վստահությունը, արդեն որոշել է ֆրանսիացի մարզչի ճակատագիրը: «Ռեալի» գլխավոր մարզիչը կհեռանա պաշտոնից, նույնիսկ եթե 3-րդ անգամ անընդմեջ հաղթի Չեմպիոնների լիգայում:

Որպես Զիդանի հետնորդ Պերեսը ցանկանում է տեսնել Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին: «Ռեալն» արդեն սկսել է բանակցությունները 57-ամյա գերմանացու հետ, և ակումբում լավատեսորեն են տրամադրված, հայտնում է Eurosport-ը Sport.es-ի վրա հղումով:

Որպես այլընտրանք Լյովին դիտարկվում է Մաուրիսիո Պոչետինոյի թեկնածությունը «Տոտենհեմից»:

Լյովը ղեկավարում է Գերմանիայի հավաքականը 2006-ից: Նրա ղեկավարությամբ գերմանացիները 6 մրցաշարում հասել են կիսաեզրափակչին՝ հաղթելով 2014-ի աշխարհի առաջնությունում և 2017-ի Կոնֆեդերացիաների գավաթի մրցաշարում:

Զիդանը գլխավորում է «Ռեալը» 2016-ի հունվարից: Նրա ղեկավարությամբ թիմը 2 անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում և Լա լիգայում, սակայն 2017/18 խաղաշրջանից հետո մադրիդյան ակումբը հետ է մնում «Բարսելոնայից» 16 միավորով:

Ընթերցեք նաև.Զիդան. Չեմ կարող մտածել «Ռեալում» 2-3 տարվա մասին

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---