Մեսսին «Բարսելոնայում» ռեկորդային բարձր աշխատավարձ է ստանում

Մեսսին «Բարսելոնայում»  ռեկորդային բարձր աշխատավարձ է ստանում

PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին առաջին ֆուտբոլիստն է պատմության մեջ, որի աշխատավարձը տարեկան 100 մլն եվրոյից ավելի է:

Ըստ նոր պայմանագրի, արգենտինացին տարեկան 104 մլն եվրո է ստանում հարկերի հետ միասին՝ ավելին, քան որևէ մեկը ֆուտբոլի պատմության մեջ: Մեսսիի զուտ աշխատավարձը տարեկան 50 մլն եվրոյից մի փոքր ավելի է, ինչը նույնպես համաշխարհային ռեկորդ է, գրում է Lenta.ru-ն L'Equipe-ի վրա հղումով:

Բրազիլացի Նեյմարը ՊՍԺ-ում տարեկան ստանում է 36,8 մլն եվրո, իսկ արգենտինացի Կարլոս Տեվեսը, որը մինչև 2018-ի հունվարի 2-ը հանդես էր գալիս «Շանհայ Շենհուայի» կազմում, տարեկան 38 մլն էր ստանում:

Մեսսին հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում 2004-ից: Հարձակվողը 8 անգամ Իսպանիայի չեմպիոն է դարձել, 5 անգամ՝ Իսպանիայի գավաթի գավաթակիր, 4 անգամ՝ Չեմպիոնների լիգայի հաղթող: Բացի այդ Մեսսին 5 անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»: Մեսսին 2017-ի նոյեմբերին երկարացրել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը մինչև 2021թ.:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---