Մերսոն. Մխիթարյանը «սենսացիա» կլինի «Արսենալի» համար19 հունվարի 2018 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Փոլ Մերսոնն ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Արսենալ» «սենսացիոն» կլինի ակումբի համար: Այս մասին գրում է Skysports կայքը: «Ես հետևել եմ Մխիթարյանին Դորտմունդում, որտեղ նա խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստն էր ճանաչվել և բազմաթիվ գոլերի հեղինակ դարձել: Նա կորցրել է իր «ուղին» ՄՅՈւ-ում, սակայն եթե «Արսենալում» նրան Վենգերը ցույց տա այն մոտեցումը, որը ցույց է տալիս հարձակվող ֆուտբոլիստներին, ապա նա կդառնա սենսացիա ակումբում»,- ասել է Մերսոնը: Նրա խոսքով, Մխիթարյանի տեղափոխությունը հիանալի գործարք կլինի ակումբի համար: Ավելի վաղ, նախկին ֆուտբոլիստն ասել էր, թե կարծում է՝ «Արսենալը» պետք է իր չիլիացի հարձակվողին փոխարինի Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով: Անգլիական «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է Հենրիխ Մխիթարյանին Ալեքսիս Սանչեսի գործարքում ընդգրկելու մասին տեղեկությունները։Բազմաթիվ հրապարակումների համաձայն, հայ կիսապաշտպանը պիտի տեղափոխվեր ՄՅՈՒ-ից Արսենալ՝ որպես հավելավճար լոնդոնյան ակումբի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի դիմաց։«Իմ պատկերացմամբ, այդպես էլ լինելու է։ Ինձ դուր է գալիս Մխիթարյանը։ Աշխատավարձի հարցը խնդիր չի առաջացնի», - ասել է նա։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |