BBC. Մխիթարյանի տրանսֆերն «Արսենալ» կհաստատվի հունվարի 22-23-ին

BBC. Մխիթարյանի տրանսֆերն «Արսենալ» կհաստատվի հունվարի 22-23-ին

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես տեղի կունենա հունվարի 22-ին կամ 23-ին։

Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է BBC Sport-ի թղթակից Դեյվիդ Օրնսթինը։

Նա հայտնել է նաև, որ Մխիթարյանին փոխանակում են լոնդոնյան ակումբի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ՝ առանց մանկունիանցիների կողմից հավելավճարի։ Ավելի վաղ հայտարարվում էր, որ Մխիթարյանի տեղափոխումն «Արսենալ» լոնդոնյան ակումբի հարձակվող Ալեքսիս Սանչեսին ՄՅՈՒ-ին վաճառելու գործարքի մասն է։

Ըստ Օրնսթինի, տրանսֆերի թղթաբանությունն ավարտված է, իսկ 2 խաղացողների աշխատանքային թույլտվությունները շուտով կթարմացվեն։

Հունվարի 21-ին Մխիթարյանին ու իր գործակալ Մինո Ռայոլային տեսել են Լոնդոնի օդանավակայանում։ Հայ ֆուտբոլիստը, բազմաթիվ աղբյուրների համոզմամբ, «Արսնալում» բուժզննում էր անցնում։

Photo. Sky Sports
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---