Մխիթարյանն «Արսենալի» խաղացող է` պաշտոնապես22 հունվարի 2018 - 22:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն «Արսենալ» հայտարարվել է պաշտոնապես: Տեղեկությունը հայտնվել է լոնդոնյան ակումբի վեբկայքում: «Երջանիկ եմ, որ ավարտեցինք գործարքը: Այն իրականություն դարձավ, որովհետև միշտ երազել եմ խաղալ «Արսենալի» համար: Այժմ ես այստեղ եմ, և բոլոր ջանքերս կգործադրեմ ակումբի հետ պատմություն կերտելու համար», - ասել է Մխիթարյանը: «Հենրիխը բազմակողմանի խաղացող է: Նա ստեղծում է դրվագներ, լավ պաշտպանվում է ու գործին ճիշտ վերաբերմունք է ցույց տալիս», - ասել է ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Ավելի վաղ, Վենգերը հաստատել էր Հենրիխ Մխիթարյանին Ալեքսիս Սանչեսի գործարքում ընդգրկելու մասին տեղեկությունները։ Բազմաթիվ հրապարակումների համաձայն, հայ կիսապաշտպանը պիտի տեղափոխվեր ՄՅՈՒ-ից Արսենալ՝ որպես հավելավճար լոնդոնյան ակումբի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի դիմաց։«Իմ պատկերացմամբ, այդպես էլ լինելու է։ Ինձ դուր է գալիս Մխիթարյանը։ Աշխատավարձի հարցը խնդիր չի առաջացնի», - ասել էր նա։ Կարդացեք նաև. Goal. Մխիթարյանն «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից կլինի Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |