Goal. Մխիթարյանն «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից կլինի20 հունվարի 2018 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և «Բորուսիայի» հարձակվող Պիեռ Էմերիկ Օբամեյանգի «Արսենալ» տեղափոխվելու գործարքները մոտենում են ավարտին: Լոնդոնյան թիմն արդեն պայմանավորվել է ֆուտբոլիստների հետ անձնական պայմանագրերի պայմանների վերաբերյալ, գրում է Eurosport-ը Goal-ի վրա հղումով: Ըստ Goal-ի, Մխիթարյանն «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից կլինի: Նույնը վերաբերում է նաև Օբամեյանգին, որի տրանսֆերը գնահատվում է 62 մլն եվրո: 2017/18 խաղաշրջանում Օբամեյանգը 21 գոլ է խփել 23 խաղում և 3 անգամ փոխանցում կատարել: Մխիթարյանը «Արսենալ» կտեղափոխվի Ալեքսիս Սանչեսի ՄՅՈւ տրանսֆերի գործարքի շրջանակում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մխիթարյանը հունվարի 19-ին հրաժեշտ է տվել ՄՅՈւ-ի իր թիմակիցներին և ղեկավարությանը: Այս մասին գրում է բրիտանական Daily Mail պարբերականը: ՄՅՈւ-ի աղբյուրներից լրատվամիջոցին ասել են, որ ակումբում Մխիթարյանին շատ էին համակրում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն Ալիև․ Բաքվին ու Երևանին միջնորդներ պետք չեն՝ սկսվել է սահմանազատումը, անգամ սահմանագծում է արվում «Մեր երկրներին հաջողվել է հասնել դրան առանց որևէ միջնորդի»,–ասել է նա |