Վենգերը մտահոգ է ՄՅՈւ-ից հետո Մխիթարյանի ինքնավստահությամբ

Վենգերը մտահոգ է ՄՅՈւ-ից հետո Մխիթարյանի ինքնավստահությամբ

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտահոգված է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» հիասթափությունից հետո, Հենրիխ Մխիթարյանի ինքնավստահությունը տուժել է: Այս մասին գրում է բրիտանական The Daily Mail-ը:

«Իհարկե անհանգստացնող է, թե որքանով է այդ ամենը բացասական ազդեցություն ունեցել նրա վրա: Բայց «Արսենալ» տեղափոխությունը նոր հնարավորթյուն է նրա համար: Ես համոզված եմ, որ իր որակավորումն ունեցող ֆուտբոլիստը կօգտագործի այդ հնարավորությունը»,- ասել է ֆրանսիացի մարզիչը:

Նա հավելել է, որ Մխիթարյանը կարող է տարբեր դիրքերում խաղալ:

Ավելի վաղ, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---