Թրամփին առաջարկել են Վան Գոգի կտավի փոխարեն ոսկե զուգարանակոնքով զմայլվել

Թրամփին առաջարկել են Վան Գոգի կտավի փոխարեն ոսկե զուգարանակոնքով զմայլվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կինը՝ Մելանիան, Գուգենհայմի թանգարանից վարձակալությամբ Վան Գոգի կտավներից մեկն են խնդրել իրենց ննջասենյակի համար, սակայն այլ առաջարկ են ստացել՝ զմայլվել ոսկե զուգարանակոնքով:

Թրամփ ամուսինները մտադիր էին ձեռք բերել Վան Գոգի 1888թ. գլուխգործոցը՝ «Ձյունառատ բնանկար» կտավը: Թանգարանի աշխատակիցները քաղաքավարի, բայց հստակ մերժել են առաջարկը՝ խորհուրդ տալով փոխարենը վերցնել ժամանակակից նկարիչ Մաուրիցիո Կատելանի «Ամերիկա» ինտերակտիվ գործը՝ դա 18 կարատանոց ոսկով պատված գործող զուգարանակոնք է, գրում է Lenta.ru-ն The Washington Post-ի վրա հղումով:

«Ամերիկան» 1 տարի շարունակ ցուցադրվել է թանգարանի զուգարանում և հասանելի եղել այցելուների համար: Ըստ քննադատների, աշխատանքը յուրօրինակ երգիծական անդրադարձ է հարստության ավելցուկին ԱՄՆ-ում:

«Քանի որ ցուցադրությունն ավարտվել է, նկարիչն իր գործը երկարաժամկետ վարձակալության իրավունքով առաջարկում է Սպիտակ տանը; Անշուշտ, դա շատ արժեքավոր և համեմատաբար փխրուն ցուցանմուշ է, բայց մենք պատրաստ ենք տեղադրման և շահագործման ուղեցույցը ևս տրամադրել»,-ասվում է թանգարանի կուրատոր Նենսի Սփեքթորի Սպիտակ տանը հասցեագրված նամակում:

Սպիտակ տունը դեռ չի արձագանքել առաջարկին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---